«Անտիֆան» ճանաչում եմ որպես ներքին ահաբեկչակա...

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Անտիֆան» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին գործադիր հրամանագիրը։

«Ես այսուհետ «Անտիֆան» ճանաչում եմ որպես ներքին ահաբեկչական կազմակերպություն», - ասվում է գործադիր հրամանագրում։

Հրամանագրում նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է «քաղաքական բռնության մոդելով», որը ենթադրաբար օգտագործվում է «Անտիֆայի» կողմից քաղաքական գործունեությունը ճնշելու և օրենքն ու կարգը խաթարելու համար։