Չորեքշաբթի օրը Թուրքիայի Անթալիայում հինգաստղանի հյուրանոցի լողափում առանց գլխի և աջ ձեռքի դիակ է հայտնաբերվել, գրում է Alanya Postası թերթը։
«Մանավգաթի Amelia Beach հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են հայտնել լողափում առանց գլխի և աջ ձեռքի դիակի հայտնաբերման մասին»,- գրում է հրատարակությունը։
Դիակի սեռն ու ինքնությունը պարզել չի հաջողվել։ Դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։



