Անսպասելի զարգացումներ են, ամեն օր բան է փոխվ...

Չեմ կարող պատասխանել, թե որ ընկերությունն է Ադրբեջանի տարածքով ցորեն մատակարարել։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ ընկերությունն է Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից ցորեն ներմուծում Հայաստան։

Փաշինյանը հավաստիացրել է, որ մանրամասներ չգիտի։ Նա նաև հայտնել է, որ չի կարող ասել, թե որքան է վճարվել ապրանքի համար։ «Այդ հարցերը կարելի է պարզել մեր մամուլի ծառայությունից»,- նշել է Փաշինյանը։

Մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ցորենի ներմուծումն իրականացնում է կառավարամետ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը։