Աննա Վարդապետյանը որպես վարչապետի խորհրդական...

Այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անրադարձավ արչապետի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին.

«Այդ փաստերը մենք անարձագանք չենք թողել։ Ուղարկել ենք վարույթն իրականացնող մարմին, դրանով քրեադատավարական գործընթաց է մի մասով իրականացվել, մի մասով իրականացվում»,- նշեց նա։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասաց, որ Վարչապետի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Վարդապետյանը շարունակում է պաշտոնավարել, եւ, որ արտահոսքի առնչությամբ է քննություն ընթանում, Գլխավոր դատախազն ասաց. «Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Ըստ այդ նյութերով ձեռք բերված փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա որ այստեղից քայլենք, դու մոտենաք, ասեք՝ ես այսպիսի մի իրավական խնդիր ունեմ, ես կարող է չզլանամ եւ ձեզ իրավական խորհրդատվություն տամ»։