Աննա Վարդապետյանի հրամաններով` Դատախազություն...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնին:

Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Քրիստինե Մանուկյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Միլենա Տոնեյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Արման Մանուչարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ալինա Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Էլեն Ալեքսանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Տիգրանուհի Բադալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Արսեն Մկրտչյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Գևորգ Հակոբյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Տավուշի մարզի դատախազության դատախազ Անահիտ Այվազյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Տիգրան Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արեգ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Մհեր Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արմավիրի մարզի դատախազության դատախազ Գալուստ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մհեր Ղահրամանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վահագն Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: