«Պետք է ի վերջո հրաժարվենք համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից: Դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, դա կատարյալ անիմաստ ժամանակի կորուստ է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր իր ղեկավարած հիմնադրամներին Արտակ Սարգսյան և Սամվել Ալեքսանյանի նման գործարարների նվիրատվությունների մասին:
Հակոբյանը նշեց՝ բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություն անել. «Ես կարող եմ ասել, որ նախկինում հիմնադրամի նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, ոչ բոլորն են իրավունք ու հնավարություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրատվություն: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ միջնորդներով են ճշտում՝ կարո՞ղ են նվիրատվություն անել, թե՝ ոչ: Մենք հենց սկզբից ասել ենք, որ չունենք նման բարդույթ, բոլորը կարող են նվիրատվություն անել, բոլորին շնորհակալ ենք: Մենք բոլորին ներկայացնում ենք մեր արած, անելիք աշխատանքը, ծրագրերը: Շնորհակալ ենք և թոշակառուի նվիրատվության համար, և նշված մարդկանց»:



