
Դուք եթե կադրը տեսնեք, անկեղծորեն եմ ասում, ոնց որ մենք Բաքվի դատարանի նիստի կադրում լինենք: Այս մասին Բագրատ Սրբազանին և մյուսների դատական նիստի ընթացքում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Որովհետև մեկ էլ այնտեղ կա ապակի, այնտեղ կա այդքան մեղադրյալ ու այդքան ապօրինի»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):