Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում բարեկամու...

Թանկագին տիկին Կոլոննա, իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ բարեկամության և գերազանց համագործակցության համար, որը մենք հաստատել ենք Հայաստանի համար առանձնակի դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական ջանքերի համար։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Կատրին Կոլոննային։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նոր նախարար է նշանակվել Ստեֆան Սեժուրնեն, ով Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալի ամուսինն է: Սեժուրնեն ֆրանսիացի քաղաքական գործիչ է, Եվրախորհրդարանի պատգամավոր: