Անկարելի է Պարգև սրբազանի ապահով վերադարձը հա...

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է Պարգև սրբազանի մասին այսօրվա հրապարակմանը.

«Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում նշանակալի է և անուրանալի։ 

Պետք է լինել արդարամիտ ու երախտագետ և անհնարինության պարագայում գեթ ձեռնպահ մնալ նման նյութերով մեր ժողովրդի կողմից սիրված և հարգված եկեղեցականին վարկաբեկելուց և նրա անձի հանդեպ նման տրամադրություններ ձևավորելուց։ 

Աղոթում ենք Սրբազանի շուտափույթ ապաքինման համար և սիրով սպասում Մայր Աթոռ նրա վերադարձին»,- ասված է պարզաբանման մեջ։