Անկարայում բնակելի շենքում պայթյունի հետևանքո...

Անկարայի Չանքայա բնակելի թաղամասի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Այս մասին հայտնում է Turkiye պարբերականը՝ հավելելով, որ պայթյունը, ենթադրաբար, տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով։

Հաղորդվում է, որ միջադեպին արձագանքել են մի քանի առողջապահական խմբեր, ոստիկանությունը և կոմունալ ծառայությունները։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարների օպերատիվ միջամտության շնորհիվ պայթյունից հետո ծագած հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության ներքո։