Անկարայից Երևան թռիչք է եղել․ արդյո՞ք սա վարչ...

Ինչու է Էրդողանից Փաշինյանը հանդիպում խնդրում։ Նման հարց այսօր ճեպազրույցում ուղղվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին։

«Ամբողջ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու տրամաբանության շրջանակներում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ հարաբերությունները պետք է կարգավորվել աստիճանաբար։ Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունները կարգավորելու հնարավորություններից մեկը բարձր և բարձրագույն մակարդակով երկխոսություն ունենալն է»,-արձագանքեց Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների։

Անկարայից Երևան մասնավոր թռիչքի մասին լուրերի մասին հարց հնչեցվեց՝ արդյո՞ք թռիչքը վարչապետի հրավերի հետքերով էին, ԱԽ քարտուղարը պատասխանեց հակիրճ․ «Ես չեմ կարող մեկնաբանել տելեգրամյան ալիքներում շրջանառվող կեղծ լուրերը»։

Հարցին՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը անվտա՞նգ է ՀՀ քաղաքացիների համար, Արմեն Գրիգորյանը տվեց ոչ շատ սպառիչ պատասխան՝ որոշ խնդիրներ առաջացել են, բայց հույս ունեն, որ այդ ճանապարհը կկարողանանք անվտանգ շահագործել, որովհետև նոյեմբերի 9-ին համաձայնագրի համաձայն՝ այդ ճանապարհը հայկական կողմը պետք է կարողանա անվտանգ օգտագործել։