Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին:
Այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի «ռեժիմի» հետ ռազմատեխնիկական ոլորտում։
Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։
Սա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ հաշվի առնելով թուրքական ղեկավարության հայտարարությունները միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին»,- ասել է Լավրովը:
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը բաց է քաղաքական կարգավորման համար։
«Մենք բաց ենք քաղաքական կարգավորման համար:
Բայց մենք չպետք է խոսենք ժամանակավոր հրադադարի մասին, այլ հակամարտությունը դադարեցնելու մասին՝ վերացնելով դրա բուն պատճառները։
Դրանց թվում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, Ռուսաստանի անվտանգության կենսական շահերի համար սպառնալիքների ստեղծումը և Կիևի «ռեժիմի» կողմից ռուսների և ռուսալեզու Ուկրաինայի բնակիչների իրավունքների խախտումը»,- ասել է նախարարը։