Անկախության ճանապարհը կարող է տասնամյակներ տև...

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ.

««Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները շնորհավորում են՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք մեր նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: 
1991 թվականին Արցախում, Հայաստանում կամ Սփյուռքում դժվար էր հավատալ, որ շուտով՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղը հռչակելու է իր անկախությունը:
Այսօր՝ այդ պատմական թվականից 28 տարի անց, կարելի է ասել, որ ընտրվեց ճշգրիտ տարբերակը: Ճիշտ է, անցնող 28 տարիների ընթացքում աշխարհի որևէ պետություն, այդ թվում անգամ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա չի նշանակում, որ հաշվարկը եղել է սխալ: Անկախության ճանապարհը լի է բազմաթիվ խոչընդոտներով ու խութերով, այդ ճանապարհը կարող է տասնամյակներ տևել: Սակայն եթե ժողովուրդը հավատում է անկախության գաղափարին, ապա այն մի օր դառնում է իրականություն:
1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ անկախ պետություն կերտելուն «այո» ասաց:
Ճիշտ է, արցախյան շարժումն սկսվել էր Միացումի գաղափարով, սակայն իրողություններն ինչ-որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրություն, որը, տարիների հեռվից դատելով, կարելի է ասել՝ լավագույն ընտրությունն էր: Լիահույս ենք, որ մի օր գալու է Արցախի դե յուրե ճանաչման և Մայր Հայաստանին վերամիավորվելու օրը: Արցախի ազատագրումը մեր նորագույն պատմության ամենավառ էջերից է: Փայփայենք ու պահենք այն. հասնելու ենք մեր բաղձալի երազանքին՝ միացյալ և հզոր Հայաստանի կերտմանը
»: