Անի Սամսոնյանը զուգադիպություն է տեսել իմքայլ...

ԱԺ «Լուսավար Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, արձագանքելով ԱԴրբեջանի ՄԻՊ-ի՝ Արմեն Թաթոյանի դեմ ուղղված բողոքին, գրել է․

«Ինչպիսի զուգադիպություն։

Երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը։ Զեկույցը այնքան փաստարկված և բովանդակալից էր, որ իմաստալից թերություններ հնարավոր չէր պարզապես գտնել։ Բայց իշխանական մի պատգամավոր փորձեր արեց գտնել և ինչքան սուտ ու կեղծիք կար խմբակցության անունից ելույթով հնչեցրեց ՄԻՊ հասցեին։ Իրեն էլ խայտառակեց, խմբակցությանն էլ, ինձ էլ մեղադրեց Ադրբեջանի հետ աշխատելու մեջ և արժանացավ ծաղրուծանակի այդ անհեթեթության համար։

Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ։ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը բողոք նամակ է գրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին մեր մարդու իրավունքների պաշտպանի դեմ։


Նման զուգադիպությունների մասին էր նաև երեկվա իմ ելույթը, որը կարող եք դիտել այստեղ»։