Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դես...

Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կրկին հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ։

Նրանք հավաքվել էին խնդրանքով դիմելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` օգնելու գտնել իրենց զինվորներին։

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչի հետ եւ փոխանցեցին Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը։