Անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական «ALTURA» լցանավի վրա, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ նավը Ռուսաստանից էր ուղևորվում և տեղափոխում էր 140,000 տոննա նավթ։
Նշվում է, որ նավը հարձակման է ենթարկվել Բոսֆորի նեղուցից 15 ծովային մղոն հեռավորության վրա։ Անօդաչու թռչող սարքի հարվածը հզոր պայթյուն է առաջացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Denizhaber-ի տվյալներով՝ լցանավը գտնվում է Եվրոմիության, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։



