Անհայտ անձը մտել եւ թալանել է Թրամփի Վիրջինիա...

Իշխանությունները փնտրում են տղամարդու՝ կապված Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբ (Վիրջինիայի նահանգ, Էշբերն) մտնելու եւ թալանի հետ, երկուշաբթի տեղեկացրել է Լոուդուն օկրուգի շերիֆի վարչությունը, հայտնել է ABC News-ը։

Տեղի շերիֆի գրասենյակում տեղեկացրել են, որ նրանք նախազգուշացվել են թալանի մասին արեւելյան ժամանակով ժամը 21.00-ին, բայց կասկածյալը անհետացել է պաշտոնատար անձանց դեպքի վայր գալուց առաջ։

Տեսագրությունում երեւում է, որ կասկածյալը մեծահասակ տղամարդ է, հագին մուգ հագուստ է, մուգ կեպի եւ ունեցել է ուսապարկ։

«Հազվադեպ են ներխուժում քաղաքական արշավի գրասենյակ»,- նշվել է շերիֆ Մայք Չեփմենի հաղորդման մեջ։- Մենք լի ենք կասկածյալի անձը պարզելու վճռականությամբ, հետաքննելու, թե ինչու է դա տեղի ունեցել, եւ պարզելու, թե ինչ կարող է հափշտակված լինել, եւ ինչ է թողնվել»։