Անհայտ անձը ձեռքի նռնակ է նետել Ստոկհոլմում Իսրայելի դեսպանատան վրա, հայտնում է Bild-ը։
Շվեդիայում Իսրայելի դեսպան Զիվ Կուլմանը հայտնել է, որ հարձակումը կանխվել է իրավապահների կողմից։
Շվեդիայի ոստիկանության տվյալներով, նախօրեին դեսպանատան շենքում ձեռքի նռնակ էր հայտնաբերվել և վնասազերծվել։ Ըստ տեղական մամուլի հրապարակումների՝ նռնակը ցանկապատի վրայով նետել են դեսպանատան տարածք։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը իրավիճակը «շատ լուրջ» է անվանել։ Շվեդական հեռուստաալիքներից մեկի եթերում նա ասել է, որ դեսպանատան վրա հարձակման փորձը հարձակում է հենց Շվեդիայի վրա։