Անհապաղ հրադադար պետք է լինի. Տոյվո Կլաարը` Ա...

Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի անհրաժեշտություն կա։ Տեղեկությունը X-ի իր էջում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Բաքվի և ղարաբաղահայության միջև իրական երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի հրատապ անհրաժեշտություն կա` որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոց»,– գրել է Կլաարը։

Նա հիշատակել է նաեւ ադրբեջանական կողմի տեղեկությունները, թե իբր ականների պայթյունից ադրբեջանցիներ են մահացել: