Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչության տեղեկություններով` կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ մահափորձ է նախապատրաստվել: Իրավապահների կարծիքով` մահափորձը նախապատրաստել է Անիս Ամրին, այն նույն անձը, ով 2016 թվականին հարձակում իրականացրեց Բեռլինի տոնավաճառի վրա:
Հետաքննության տվյալներով`Բեռլինի ահաբեկչությունից մոտ երկու ամիս առաջ Թունիսի քաղաքացի Անիս Ամրին սելֆիներ է արել Մերկելի նստավայրի շրջակայքում: Եվ նկարներից մեկում հատուկ նշվել է Մերկելի աշխատասենյակի պատուհանը: Բացի այդ, իրավապահներն Ամրիի հեռախոսում հայտնաբերել են նկարներ, որոնք արվել են Մերկելի տան շրջակայքում: Գերմանացի իրավապահները համոզված են, որ Ամրին բավականին երկար ժամանակ հետևել է Մերկելին:



