Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետակ...

«Միակ պարտադրանքն այն է, որ մեր երկիրը պետք է լինի իրավական և օրենքի երկիր»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինայնն՝ ի պատասխան հարցին, թե կա՞ որևէ պարտադրանք Ամուլսարի հանքը շահագործելու համար, թե՞ ամեն դեպքում՝ փաստերով են առաջնորդվելու:

Փոխվարչապետը նաև հայտնեց, որ հանքը շահագործելու հարցում անձամբ ինքն ունի մեկ շահագրգռվածություն՝ դա պետական շահի պաշտպանությունն է և պահպանումը.

«Որևէ այլ շահագրգռվածություն չունեմ և չեմ ունենա»,- ասաց նա: