Անդրեյ Երմակը դեմ է ժամանակավոր հրադադարի նախ...

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը դեմ է ժամանակավոր հրադադարի նախաձեռնություններին: Իր դիրքորոշումը Երմակը ներկայացրել է իր թելեգրամյան ալիքում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ պարզապես շունչ քաշելու ժամանակ։

«Պուտինը չի ձգտում խաղաղության՝ նա ձգտում է շունչ քաշել։ Ուկրաինայում հրադադարի կոչերն այս պահին ծառայում են բացառապես Կրեմլին շահին։ Ցանկացած «հրադադար» առանց երաշխիքների և արդարության՝ պարզապես բացում է նոր ագրեսիայի դռները։ Պատժամիջոցների թուլացումը, զիջումները կամ բանակցությունները Կրեմլի պայմաններով՝ դա ծուղակ է։ Հնարավոր չէ միաժամանակ խոսել խաղաղությունից և զինվել նոր հարձակման համար։ Խաղաղության տանող միակ ճանապարհը Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների պարտությունն է, ոչ թե դրանց օրինականացումը հերթական «ժամանակավոր հրադադարի» միջոցով», – գրել է Երմակը Telegram-ում։