Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին, ում իշխող խմբակցությունն առաջադրել է Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Մամիջանյանը հետաքրքրվեց, թե 1994-1996թթ-երին, երբ Քոչարյանը Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչն էր, իր գործառույթն ավարտելուց հետո ինչ ճակատագրի են արժանացել մեծաքանակ տեխնիկական միջոցներն ու շինանյութերը։
«Այն ժամանակահատվածում, երբ ստանձնել էիք աղետի գոտու վերականգնման պատասխանատվությունը, երկու խնդիր կար՝ «Ուրալ Սիպ Շին» կազմակերպության կողմից տրամադրված մեծ թվով վերամբարձ կռունկների հետագա ճակատագրին. խնդրում եմ պատասխանել Ձեր այդ գործառույթը իրականացնելու վախտից հետո, որտեղ է գտնվել այդ տեխնիկան։ Երկրորդը՝ «Գյուղ շին տրեստ»-ի շուրջ 120 տոննա ամրանների և 2 գերմանական «Լիդներ» մակնիշի վերաբարձ կռունկների մասին»,- հայտարարեց Մամիջանյանը։
Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ Քոչարյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ նախկին իշխանություններն այդ տեղեկատվությունը, եթե ունեին, նրանք պարզապես ինձ քարը քարին չէին թողնի։ Ինչի՞ են թողել ես հանգիստ ապրեմ, Մարտի 1-ի փաստահավաք խմբի 5 զեկույց ներկայացնեմ։ Ի վերջո «Ուրալ Սիպ»-ի այդ կռանները Բաղրամյան փողոցում կանգնած չեն»։



