2021 թվականից Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 6-ին նախարարի տեղակալի պաշտոնում է նշանակվել։ Նա Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին է, 2019 թվականին մասնակցել է նախագահ Քոչարյանի գրքի շնորհանեսին, որտեղից լուսանկար էր հրապարակել Գայանե Քոչարյանի և ԱԺ նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ՝ նախագահ Քոչարյանի գիրքը ձեռքին։
Այս լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել ՔՊ-ականների շրջանում: Ակտիվ է հատկապես Անդրանիկ Քոչարյանը. «Ինչի՞ արդյունքում է տվյալ ընկերուհին Ռոբերտ Քոչարյանի գիրքը գրկած ապրել կյանքի որոշակի հատված, սա խնդիր է, ունի քաղաքական նշանակություն»,-հայտարարել է նա:
Մի կողմ թողնենք այն, որ դժվար թե ՔՊ-ին հավատարմության երդում տված Գեւորգյանը կապ ունենա Քոչարյանի հետ եւ արձանագրենք, որ երկրորդ նախագահի գիրքը ձեռքում բռնած կնոջ պաշտոնավարման մասով խնդիր է տեսնում, բայց խնդիր չի տեսնում, որ Գեւորգյանի ղեկավարը՝ Արդարադատության նախարարը, Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է: Ամենայն հավանականությամբ Անդրանիկ Քոչարյանը չգիտի, թե ով է Գրիգոր Մինասյանը, հակառակ պարագայում վախենանք սիրտը չդիմանա:
Մի կող թողնենք այն, որ դժվար թե ՔՊ-ին հավատարմության երդում տված Գեւորգյանը կապ ունենա Քոչարյանի հետ եւ արձանագրենք, որ երկրորդ նախագահի գիրքը ձեռքում բռնած կնոջ պաշտոնավարման մասով Անդրանիկ Քոչարյանը խնդիր է տեսնում, բայց խնդիր չի տեսնում, որ Գեւորգյանի ղեկավարը՝ Արդարադատության նախարարը՝ Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է: Ամենայն հավանականությամբ Անդրանիկ Քոչարյանը չգիտի, թե ով է Գրիգոր Մինասյանը, հակառակ պարագայում վախենանք սիրտը չդիմանա:



