ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:
Նախարարը ողջունել է տիկին Էլիզաբետտա Ֆալչետտիին և կարևորել Բանկի և Հայաստանի կառավարության միջև գործակցությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև կոշտ թափոնների ծրագրերին։
Նախարարը տեղեկացրել է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը» մոտենում է ավարտին և կարելի է արդեն ընթացք տալ մյուս 8 մարզերի ծրագրին։
Տիկին Էլիզաբետտա Ֆալչետտին հետաքրքրվածություն է հայտնել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի, ինչպես նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով։
Քննարկվել են համատեղ օրակարգային այլ հարցեր։