Անցումային արդարադատության ճանապարհային քարտե...

Անցումային արդարադատության ճանապարհային քարտեզն այսօր կամ վաղը կհրապարակվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Լրամշակված տարբերակի թարգմանությունը կապահովենք և կուղարկենք Վենետիկի հանձնաժողով, որովհետև մայիսին նախապես այդպիսի պայմանավորվածություն է եղել»։

Նախարարը նշեց, որ ծանոթ է նաև քննադատություններին և այդ մասով կարող են նաև փոփոխություններ լինել: