Հայաստանում 2020 թվականին բնական հավելաճը կազմել է ընդամենը 1 077։ Սա վատագույն ցուցանիշն է, որ երբևէ ունեցել է Հայաստանը։ Պատճառը մահերի աննախադեպ մեծ թիվն է, որը հետևանք է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի։
Անցած տարվա ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, ծնվել է 36 448 մարդ, մահացել է 35 371 մարդ։
Համեմատության համար նշենք, որ 2019-ին բնական հավելաճը կազմել է 9 855 (36 041 ծնված, 26 186 մահացած), 2018-ին կազմել է 10 823 (36 574 ծնված, 25 751 մահացած)։
2017-ին բնական հավելաճը կազմել է 10 հազար 600 մարդ, 2016-ին՝ 12 հազար 400 մարդ, 2015-ին՝ 13 հազար 900 մարդ։



