Անցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մար...

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 14-15-ը բացահայտել են 153 հանցագործություն:

Մասնավորապես՝

58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

11 դեպք՝ խարդախության,

10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,

6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,

4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,

3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել են նաև ավազակության, խուլիգանության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, կանխամտածված սնանկության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են խուլիգանության և մարդու առևանգման դեպքեր։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդզոհվել է, 19-ը՝ ստացելտարբեր աստիճանիմարմնական վնասվածքներ։