Անցած 11 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվությ...

Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2019թ. նոյեմբերի դրությամբ։

ԱՎԾ վիճակագրությունից հայտնի է դառնում, որ 2019 թվականի նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2018 թվականի նոյեմբերի նկատմամբ աճել է 10,1 տոկոսով։

Ընդհանուր առմամբ 2019 թվականի առաջին տասնմեկ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա համապատասխան 11 ամիսների նկատմամբ աճել է 7,5 %-ով։

Պետք է նկատել, որ ըստ վիճակագրության այս 11 ամիսների ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3,4 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 9,3 %-ով։ Արտահանումն աճել է 9 %-ով, իսկ առևտրի շրջանառությունը 9,2 %-ով։