Դեկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ազգային մեխանիզմի թվային գործիքի՝ «ԱԻ-ՆԵՄՐԱ» մոնիտորինգային հարթակի մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակում մասնակցել է պանելային քննարկման:
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը (առցանց), Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը:
.jpg)
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է «ԱԻ-ՆԵՄՐԱ» նոր գործիքի ներդրման կարևորությունը՝ Հայաստանի միջազգային և տարածաշրջանային պարտավորությունների կատարման գործընթացում։ Պաշտպանը հույս է հայտնել, որ այս նոր մեխանիզմը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն առավել արդյունավետ կերպով պլանավորել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած իր պարտավորությունների կատարումը:
«ԱԻ-ՆԵՄՐԱ» թվային գործիք է, որի նպատակն է հետևել և վերահսկել Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը և նրա նկատմամբ մարդու իրավունքների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:



