Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ...

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Անահիտ Ավանեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին` կատարած մեծ աշխատանքի համար։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։