Ամուլսարը խմբակցության քննարկելիք հարց չէ. Ալ...

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Իմ քայլի»  այսօրվա նիստից հետո ներկայացրեց, թե որոնք են քննարկվող հարցերը՝  ԲԴԽ անդամների, կանոնադրության փոփոխություն, աշխատանքներ, որոնք սկսվելու են սեպտեմբերի 9-ից՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկի հետ, և քանի որ արձակուրդներ են եղել, պատգամավորների հետ քննարկումներ են եղել տարբեր հարցերի շուրջ:

Հարցին, թե արդյո՞ք քննարկումների մաս կազմել է նաև Ամուլսարի հարցը Սիմոնյանը պատասխանեց.

«Ամուլսարը խմբակցության քննարկելիք հարց չէ, մասնագիտական ոլորտում է: Ամեն մեկդ մի պատգամավորից, մյուսից մի կարծիք եք վերցնում, մյուս քաղաքական գործչի խոսքի հետ համադրում, փորձում լուր ստանալ, դրանից հարցը ո´չ լուծվում է, ո´չ էլ դիրքորոշում է պարզ դառնում: Դա ինտրիգ է՝ լավ վերնագիր դնելու համար: Ամուլսարի հարցը մասնագիտական ոլորտում է, այստեղ զուտ կարող եք նայել քննարկումներ՝ քաղաքական ուժի ներսում ով ինչ կարծիք ունի: Բռնեք Պետրոսին Պողոսին հակադրեք, ասեք՝ ա´յ, տես, սենց բան եղավ: Արե´ք, ձեր իրավունքն է»,- ասաց նա: