Ամուլսարի հետ կապված հիմա գործընթաց կա. մասնավորապես, ներդրողների ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք մենք: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ֆինանսավորման մի մասն արդեն իսկ պատրաստ է, կա, մյուս մասի հետ կապված դեռ գործընթաց կա, այսինքն՝ որոշակի պրոցես կա վարկավորման, դա, հուսով ենք, որ կավարտենք այս տարվա ընթացքում, և ես շատ մեծ հույս ունեմ, որ նվազագույնը գոնե մեկ եռամսյակ եկող տարի արդյունահանում կունենանք, եթե հաջողվի երկու եռամսյակ ունենալ՝ շատ ավելի լավ, և ավելի լավ տնտեսական արդյունք կունենանք, քան այն, ինչ որ նախանշել ենք հաջորդ տարվա համար»,- նշեց Պապոյանը:
Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի նվիրատվությանը, ապա Պապոյանն ասաց. «Բոլորը իրար հետ փոխկապակցված գործընթաց է, այսինքն՝ մենք ինքներս պայմանավորվել ենք, որ բոլոր հարցերը կլուծենք, այդ թվում և այդ հարցը, մեկ փաթեթով: Այդտեղ առանձնահատուկ բան չկա»: