Թուրքական Aydinlik թերթն իր հերթական համարում գրել է Թուրքիայում կայանալիք ընտրություններում ԱՄՆ ծրագրերի մասին։
Ըստ Aydinlik–ի՝ ԱՄՆ–ն չի ցանկանում ընտրություններում Էրդողանի հաղթանակը եւ փնտրում է երկրորդ Զելենսկի՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու համար։
Aydinlik–ի տեղեկություններով երկարֆղֆդղ ժամանակ ԱՄՆ–ը այս հարցով բանակցում է Թուրքիայի ընդդիմության գլխավոր բլոկ 6 կուսակցությունների հետ, սակայն դեռ հստակ համաձայնության չեն հասել։
«Այս համատեքստում ուշադրության է արժանի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը ԱՄՆ–ում, թե Ռուսաստան–Ուկրաինա հակամարտության մեջ Թուրքիան պետք է Ուկրաինայի կողքին լինի։ Հետաքրքիր է նաեւ «Լավ» կուսակցության նախագահի խոսքերը, որ ինքը մեծ հարգանքով ողջունում է Ուկրաինայի խիզախ զավակներին։ Հիշատակության է արժանի ընդդիմադիր մեկ այլ կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանի խոսքերը, թե Թուրքիան Ուկրաիանյի ժողովրդի կողքին է, սակայն իշխանությունները հստակ դիրքորոշում չեն ցուցաբերում։ «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն եւս այդ գծի մեջ է՝ հայտնելով, որ Ուկրաինայի հարցում պետք է ՆԱՏՕ–ի հետ շարժվել»,–նշվում է Aydinlik–ի հրապարակման մեջ։



