ԱՄՆ–Իրան բանակցություններ Իսլամաբադում՝ գլխավ...

Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը նշանակվել է պատվիրակության ղեկավար՝ ուրբաթ օրը Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ կայանալիք բանակցություններում։ Այս մասին հայտնել է ISNA գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ ամերիկյան կողմից գլխավոր բանակցողը կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Հիշեցնենք, որ ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, Թեհրանը ներկայացրել է հրադադարի 10 պայման։ Դրանց թվում են՝ չհարձակման սկզբունքը, Թեհրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ուրանի հարստացումը Իսլամական Հանրապետության տարածքում, հիմնական և երկրորդային պատժամիջոցների չեղարկումը, փոխհատուցման վճարումը և տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրսբերումը։