ԱՄՆ զինվորականները մեկ օրում ոչնչացրել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների հինգ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Վերջին 24 ժամվա ընթացքում CENTCOM-ի ուժերը ոչնչացրել են երեք անօդաչու օդային համակարգեր, որոնք արձակվել են Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքից դեպի Ադենի ծոց»,-ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է CENTCOM-ը, ԱՄՆ զինվորականները նաև խոցել են հութիների անօդաչու թռչող սարք և հականավային բալիստիկ հրթիռ Կարմիր ծովի երկնքում:



