ԱՄՆ զինվորականները հայտարարել են Խաղաղ օվկիան...

Ամերիկացի զինվորականներն ապրիլի 26-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել մի նավի, որը ենթադրաբար օգտագործել են թմրավաճառները։ Հարվածի հետևանքով սպանվել է երեք մարդ։  Այդ մասին X-ում հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-ասվում է հրամանատարության հայտարարության մեջ: