ԱՄՆ ընտրատեղամասերում անվտանգությունը կապահով...

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել անվտանգության միջոցները երկրի որոշ ընտրատեղամասերում՝ ընտրական կոմիտեների աշխատակիցների հասցեին հնչող հաճախակիացած սպառնալիքների եւ հնարավոր անկարգությունների հետ կապված։ Այս մասին կիրակի տեղեկացրել է The Washington Post (WP) թերթը։

Նրա տվյալներով՝ նախատեսվում են անօդաչուների օտագործում, տագնապի կոճակների տեղադրում եւ դիպուկահարներ ընտրատեղամասերի եւ ձայների հաշվարկի կենտրոնների պահպանության համար մի քանի քաղաքներում։ Իրավապահ մարմինները արագ արձագանքման ուժերը բերում են պատրաստ վիճակի եւ փողոցներում լրացուցիչ պարեկներ են կանգնեցնում։ Առնվազն երկու նահանգ՝ Վաշինգտոնը եւ Նեւադան, գործի կդնեն Ազգային գվարդիան անկարգությունների դեպքում։ Արիզոնայի քարտուղար Էյդրիեն Ֆոնտեզը հայտնել է, որ զրահաբաճկոն է հագել պոտենցիալ հարձակման դեպքի համար։

Ինչպես նշել է WP-ը, կենտրոնը Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) «պաշտպանված է ամրոցի նման»։ Անվտանգության միջոցների ուժեղացումը արտացոլում է աճող անհանգստությունը հնարավոր բռնության եւ ընտրատեղամասերի աշխատակիցներին, քվեարկող ամերիկացիներին վախեցնելու առումով։ Թերթն ընդգծում է, որ տեղամասերի շատ աշխատակիցներ շարունակում են բախվել հետապնդումների եւ սպառնալիքների, ինչը մատնանշում է ընտրական գործընթացի անվտանգության ապահովման դժվարությունների մասին։ Շատ դեմոկրատներ անհանգստանում են, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նրա պարտության դեպքում անկարգություններ կհրահրեն։