ԱՄՆ-ը որոշել Է Ամերիկաների գագաթնաժողովին չհր...

ԱՄՆ-ի վարչակազմը «վերջնական որոշում Է ընդունել» հունիսի 6-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ)  բացվող Ամերիկաների գագաթնաժողովին չհրավիրել Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի իշխանությունների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունսի 5-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների խոսքով՝ ամերիկացի պաշտոնատար անձինք սույն հարցը մի քանի շաբաթվա ընթացքում քննարկել են գագաթնաժողովի մյուս պետությունների ներկայացուցիչների հետ: Ամերիկյան կողմը կանգ Է առել այս տարբերակի վրա, չնայած այն բանին, որ իրադարձությունների զարգացման լույսով գագաթնաժողով այցելելուց կարող Է հրաժարվել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ինչպես նաեւ մի շարք այլ ղեկավարներ:

Ամերիկաների գագաթնաժողովն Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում մի քանի տարին մեկ անգամ՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո, որը միավորում Է ավելի քան 30 մասնակիցների: Ապրիլի վերջին Արեւմտյան կիսագնդի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Բրայան Նիկոլսը լրագրողներին հայտարարել Էր, որ Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի կառավարությունների ներկայացուցիչներն, ամենայն հավանականությամբ, չեն հրավիրվի հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: