ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ կմտցնի Չինաստա...

ԱՄՆ վարչակազմը վիզային սահմանափակումներ կմտցնի չինացի պաշտոնյաների դեմ՝ Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի տարածք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ դիվանագետների եւ լրագրողների մուտքի գործող սահմանափակումների պատճառով։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունում։

«Այսօր [երկուշաբթի] ես միջոցներ եմ ձեռնարկում լրացուցիչ վիզային սահմանափակումներ մտցնելու համար չինացի պաշտոնատար անձանց դեմ, որոնք, ինչպես պարզվել է, զգալի չափով ներգրավված են այն քաղաքականության մշակման կամ իրագործման մեջ, որը կապված է Տիբեթի շրջան օտարերկրացիների մուտքի իրավունքի հետ»,- ասված է փաստաթղթում։