ԱՄՆ-ը Թայվան կմատակարարի 160 մլն դոլար արժողո...

ԱՄՆ-ը եւ Թայվանը կնքել են Switchblade 300 եւ ALTIUS 600M-V մոտ հազար կամիկաձե-դրոնների մատակարարման պայմանագիր (163,7 մլն դոլար արժողությամբ)։ Այս մասին հայտնել է կղզու Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նրա տվյալներով՝ երկու պայմանագրերի մասին տեղեկությունը հրապարակվել է Թայվանի իշխանությունների գնումների մասին կայքում։ Դրանցից առաջինը՝ 54 մլն դոլար արժողությամբ, նախատեսում է հակահետեւակային դրոնների մատակարարում։ Ինչպես նշել է գործակալությունը, խոսքը 720 Switchblade 300 զինամթերքների մասին է։ Դրանք պետք է Թայվանի բանակին փոխանցվեն մինչեւ 2029թ. նոյեմբերի վերջ։

Երկրորդ պայմանագիրը՝ 109,7 մլն դոլար արժողությամբ, նախատեսում է անօդաչուների մատակարարում զրահատեխնիկայի խոցման համար։ Գործակալության տվյալներով՝ խոսքը 291 ALTIUS 600M-V դրոնների մասին է։ Համաձայնագրի պայմաններով՝ դրանք Թայվանի բանակին են փոխանցվելու մինչեւ 2027թ. տարեվերջ։