«Մեր ժողովուրդը շատ դիմացկուն է», «8 տարի էլ...

2016–ին Հայաստանը ունեցել է 0.2 տոկոս տնտեսական աճ, իսկ հիմա 7.2 տոկոս։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Անցած տարի աշխարհի տնտեսությունը զարգացել է 2.8 տոկոսի կարգի, մենք՝ 7 տոկոս, այսինքն մենք ավելի քան երկու անգամ աշխարհից արագ ենք զարգացել։

2016–ին աշխարհի տնտեսական աճը եղել է 2.8% միջինը, Հայաստանինը՝ 0.2 տոկոս, այսինքն աշխարհից 14 անգամ պակաս։ 2016–ին էլ ենք մենք եղել ԵԱՏՄ անդամ։

Լուծումը տնտեսությունն է։ Ես երեկ ինչի՞ էի ասում, որ խաչքարային դիվանագիտությանը պետք է վերջ տալ։ Այ որ ամեն դեսպան, ամեն երկրում իր արդյունավետությունը 25-30 տարի չչափեր, տարին մի հատ ավելի բարձր խաչքար դնելով, այլ տարին 10 տոննա ավել հայկական արտադրության արտադրանք արտահանելով, դրա հաշիվն էլ մեր ժողովուրդը չէր փակի։

Հայաստանում գտնվող բոլոր դեսպանները անընդհատ ու միշտ գալիս են էկոնոմիկայի նախարարություն հանդիպման և քիչ են գնում այլ նախարարություններ, որովհետեւ իրենց նպատակն է առևտուր ներդրումներ, առևտուր ներդրումներ, ոչ թե խաչքար ռեզոլյուցիա, խաչքար ռեզոլյուցիա»,–ասաց նա։

Հարցին՝ Հայաստանը որքանով է պատրաստ եվրոպական չափանիշենրին, Պապոյանը պատասխանեց. «Մեր մեր ապրանքների մի էական մասը այսօր ամբողջությամբ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխանում է ու ազատորեն արտահանվում է նաև ԵՄ։

Գյուղատնտեսությունը հերթական ճյուղն է տնտեսության, եթե գյուղատնտեսության նախարարություն պետք է, ուրեմն պետք է արդյունաբերության նախարարությունը, ուրեմն պետք է առևտրի նախարարությունը, ուրեմն պետք է զբոսաշրջության նախարարություն։

Ասեմ ավելին, աշխարհում երկու ձևն էլ ընդունված է, օրինակ, ենթադրենք կարող է լինի մեր նման 250 հոգանոց մեծ նախարարություն և կա օրինակ 50 հոգանոց փոքր-փոքր Նախարարություններ»,– ընդգծեց նախարարը։

Նա ընդգծեց, որ մեր ժողովուրդը դիմացկուն է, և ժամանակավոր դժվարություններին էլ կարող է դիմանալ։