ԱՄՆ-ը փորձել է իր դիրքորոշումը Մոսկվային փոխա...

Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ է հաստատել Բելառուսի հետ՝ ամերիկյան կողմի դիրքորոշումը Մինսկի միջոցով Մոսկվային փոխանցելու համար: Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ ԱՄՆ-ը մասնակցել է Բելառուսում մի շարք բանտարկյալների ազատ արձակման գործընթացին։

«Մենք գիտենք, որ Լուկաշենկոն շատ է խոսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդպիսով՝ մենք կարող էինք համոզվել, որ մեր ուղերձն ամբողջությամբ կհասնի նախագահ Պուտինին։ Ի սկզբանե մենք հենց դրա համար ենք կապ հաստատել նրանց հետ, այլ ոչ թե հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Քելոգը Վարշավայի անվտանգային ֆորումի ժամանակ: