ԱՄՆ-ը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի...

Պենտագոնը կմշակի և կտեղակայի տիեզերքում նոր զինատեսակներ՝ ապագայում ռուսական և չինական տիեզերական ուժերի դեմ պայքարելու համար, գրում է The Washington Times-ը։

«Պենտագոնին անհրաժեշտ է միասնական ռազմական տիեզերական կարողություն՝ պաշտպանելու Միացյալ Նահանգները, ինչպես նաև պաշտպանելու դաշնակիցներին և գործընկերներին՝ թշնամու կողմից տիեզերքի թշնամական օգտագործումից», -նշված է հոդվածում։

Նշվում է նաև, որ ռազմավարության մեջ կենտրոնական տեղ է հատկացվում նաև էլեկտրոնային պատերազմի և կիբերտարածությունում պաշտպանության հնարավորությունների ընդլայնմանը։