Միացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել Իսրայելին, եթե Իրանի կողմից հարձակման վտանգ լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին տեղակալ Ջոն Ֆեյները։
«Մենք պաշտպանեցինք Իսրայելին իրանական հարձակումից ապրիլին և մենք պատրաստ ենք դա անել կրկին, եթե Իրանը փորձի հարձակվել Իսրայելի վրա: Լիբանանում հակամարտություն կա, բայց այն կարող է վերածվել պատերազմի, և մենք անհանգստացած ենք այս պատերազմի հնարավորությամբ»,- Ֆեյների խոսքերը մեջբերել է Axios-ը։
Ֆեյները նշել է, որ «ավելի մեծ պատերազմը չի բխում Իսրայելի շահերից», և Միացյալ Նահանգներն աշխատում է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ:



