Միացյալ Նահանգները նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությամբ համոզվում ենք, որ ԱՄՆ - ը չի հրաժարվում այսպես կոչված ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ենթարկել Հայաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անշրջելի է, քանի որ ժամանակի ընթացքում անդրկովկասյան երկիրը կհասկանա ավանդական տարածաշրջանային կապերից հրաժարվելու սպառնալիքը։
«Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկատվության՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի կուրսի անշրջելիությանը, որը բխում է նրանից, որ հայերը, ովքեր «փող հաշվել գիտեն», ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհասկանան անուղղելի վնասը, որը սպառնում է նրանց ավանդական տարածաշրջանային կապերի խզումից»,- ասվում է ուղերձում։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ ամերիկացիները մտածում են, թե ինչպես թույլ չտալ Երևանին դուրս գալ այսպես կոչված ժողովրդավարական ուղուց։ Ըստ նրանց՝ ելքը այս ուղին փորձված խամաճիկներով ամրացնելու մեջ է։ ԱՄՆ-ը «ժողովրդավարացման» շրջանակներում այդպիսին են համարում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության», Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական», Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունները։
«Արդեն սկսվել է արևմտամետ կուսակցությունների քաղաքական «ռասկրուտկան»՝ նպատակ ունենալով ապահովել նրանց մուտքը խորհրդարան 2026-ի ընտրություններում: Ժողովրդավարության այս «անզիջում կողմնակիցներին» հանձնարարված է Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին խփել», եթե վերջինս հարևան Վրաստանի կառավարության օրինակով մտադիր է առաջնահերթություն տալ հայ ժողովրդի օբյեկտիվ ազգային շահերին, ավանդույթներին և արժեքներին»,- ասվում է ՌԴ ԱՀԾ տարածած հաղորդագրության մեջ։