ԱՄՆ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տեղեկացրել է, որ Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածի օկուպացիայի կրկնումն անհնար է։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք հստակորեն հասկացրել ենք, որ Իսրայելի կողմից Գազայի օկուպացիայի կրկնումը անհնար է, և Գազան չի կարող շարունակվել օգտագործվել որպես ահաբեկչական հարձակումների հարթակ: Այն [Գազան] պետք է լինի պաղեստինյան վերահսկողության տակ», - ասել է նա:
Բլինկենը հաստատել է, որ ԱՄՆ-ը Նեթանյահուին ասել է իր դիրքորոշման մասին։ Վարչապետը, ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, հայտարարել է, որ «Իսրայելն անորոշ ժամանակով կրելու է Գազայի անվտանգության համար պատասխանատվությունը»։