ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան ընդլայնում...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան ստորագրել են համաձայնագիր՝ ուղղված գերձայնային սարքերի փորձարկումների ընդլայնմանը եւ համապատասխան տեխնոլոգիաների ներդրման արագացմանը, նշվել է Պենտագոնի հայտարարությունում։

Երկրները պայմանավորվել են օգտագործել միմյանց փորձարարական բազաները եւ տեխնիկական տեղեկատվություն փոխանակել՝ սպառազինությունների հիպերձայնային համակարգերի մշակման, փորձարկումների եւ գնահատման համար, AUKUS Pillar II նախագծի շրջանակում, տեղեկացրել է VOA-ն։

«Մենք բարձրացնում ենք մեր հավաքական ունակությունը՝ մշակելու եւ մատակարարելու հարձակողական եւ պաշտպանական հիպերձայնային տեխնոլոգիաներ եռակողմ փորձարկումների եւ փորձերի ակտիվ շարքի օգնությամբ, որոնք կարագացնեն հիպերձայնային հայեցակարգի եւ կարեւոր օժանդակ տեխնոլոգիաների ստեղծումը»,- ասել է ԱՄՆ պաշտպանության տեխնոլոգիական հետազոտությունների եւ ինժեներական հարցերի գծով փոխնախարար Հայդի Շյուն։