ԱՄՆ պաշտպանության նախարար ԼլոյսդՕսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, տեղեկացրել է Պենտագոնը։
Օսթինը հաստատել է ԱՄՆ հավատարմությունը՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցներն Իսրայելի պաշտպանության համար։
Նա հրամայել է USS ABRAHAM LINCOLN ավիակիր հարվածային խմբին, որը F-35C զինված է կործանիչներով, արագացնել անցումը Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի՝ լրացնելով հնարավորությունները USS THEODORE ROOSEVELT ավիակիր հարվածային խմբով։
Բացի այդ, Օսթինը հրամայել է կառավարվող հրթիռներ ունեցող USS Georgia (SSGN 729) սուզանավին մեկնել Կենտրոնական հրամանատարության գոտի։
Նախարարները նաեւ քննարկել են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում եւ քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասի մեղմման կարեւորությունը, առաջընթացը հրադադարի ապահովման եւ Գազայի հատվածում պահվող պատանդների ազատման հարցում, ինչպես նաեւ «Իրանի, լիբանանյան «Հեզբոլլահի» եւ ողջ տարածաշրջանում Իրանի հետ կապված այլ խմբավորումների ագրեսիայի զսպմանն ուղղված ջանքերը»։



