
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լուծարել է միջգերատեսչական խումբը, որը տվյալներ էր հավաքում ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսական հանցագործությունների մասին։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրա տեղեկացմամբ՝ խումբը հետախուզական տեղեկատվություն էր հավաքում ամերիկյան կառավարության տարբեր գերատեսչություններից՝ կապված Ուկրաինայում ռուսական ենթադրյալ հանցագործությունների հետ։ Բացի այդ, վերացվել է այս խմբի համակարգողի պաշտոնը ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակում։